Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային
2 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Ազգերի լիգայի ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հյուրընկալել էր Չեռնոգորիայի ընտրանուն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում թիմերը մի քանի լավ հնարավորություններ բաց թողեցին հանդիպման հաշիվը բացելու համար: Հանդիպման 20-րդ րոպեին` Չեռնոգորիայի գրոհներից մեկի ժամանակ, տուգանային հրապարակում չկողմնորոշվեց Էրիկ Փիլոյանն ու գնդակն ինքն ուղարկեց սեփական դարպասը:
34-րդ րոպեին Հայաստանի հավաքականի արագ հակագրոհներից մեկի ժամանակ, դարպասապահի դիմաց մենակ դուրս եկավ ու գնդակը դարպասն ուղարկեց Արթուր Սերոբյանը: Վերջինս հոբելյանական 30-րդ հանդիպումն է անցկացնում Հայաստանի ընտրանու կազմում: Սակայն չէր էլ անցել 4 րոպե, Չեռնոգորիան կրկին առաջ անցավ հաշվի մեջ: Հեռահար հարվածով աչքի ընկավ Նիկոլա Կրիստովիչը:
Երկրորդ կեսում` մեկնարկին 65-րդ րոպեին, Հայաստանի ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը հեռահար ու շեշտակի հարվածով գրավեց մրցակից դարպասը` վերականգնելով հաշվի հավասարությունը: Խաղավարտի մոտ` 88-րդ րոպեին, Չեռնոգորիան կարողացավ հաղթանակի հասնել Լատկովիչի գոլի շնորհիվ:
Հայաստան-Չեռնոգորիա` 2:3:
Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 2-ին` արտագնա խաղում մրցելով Կիպրոսի հետ: