Հասարակական

Ռուստամ Բադասյանը քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ ուժերով բարեփոխումներին նոր թափ հաղորդելու հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

Ռուստամ Բադասյանը քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ ուժերով բարեփոխումներին նոր թափ հաղորդելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը փետրվարի 12-ին հանդիպել է քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչների և քննարկել համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահԱրաքս Մելքոնյանը, «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան» հասարակական կազմակերպության ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ ղեկավար Արթուր Սաքունցը, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Ընդգծվել է դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը քաղհասարակության մասնակցության կարևորությունը, և անդրադարձ է կատարվել Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից թույլ տրված մարդու հիմնարար իրավունքների խախտումների վերաբերյալ ՀԿ-ների կողմից իրականացված փաստահավաք առաքելության արդյունքներին և այդ ոլորտում համագործակցությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արդարադատության ոլորտում սկսված բարեփոխումների ընթացքը, դրանց ընթացքում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ի հայտ եկած խնդիրները, անդրադարձ է կատարվել դատաիրավական բարեփոխումների հետ կապված հասարակական կազմակերպությունների մտահոգություններին և դրանց լուծման համար սահմանադրական երաշխքիների ձևավորման անհրաժեշտությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում