Հասարակական

ԱԱԾ-ն բացահայտել է պետական միջոցների հափշտակության դեպք

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների հափշտակության դեպք բացահայտելու մասին: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունը.

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Խ. Ա.-ն պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով կամ ծառայողական պատականությունները չկատարելով, խմբային շահերից ելնելով, Վայոց Ձորի մարզային ճանապարհների սպասարկման համար պետական միջոցներից փոխանցված գումարները հափշտակելու նպատակով, նախնական համաձայնության գալով Վայոց Ձորի մարզում Վայքի և Եղեգնաձորի ճանապարհների շահագործման և շինարարական ընկերությունների պատասխանատու անձանց հետ, պաշտոնեական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելով՝ կազմել են իրավունք վերապահող, բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր այն մասին, որ հիշյալ ճանապարհները սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվել են վերոնշված համայնքների մարզային նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ամառային և ձմեռային պահպանման աշխատանքները, այն դեպքում, երբ նշված կազմակերպությունների կողմից փաստացի չեն ապահովվել մարզային նշանակության ավտոճանապարհների և արհեստական կառույցների պահպանության այնպիսի վիճակը, որը կհամապատասխաներ տարվա ցանկացած ժամանակահատվածում անվտանգ երթևեկության պահանջներին:

Վերոգրյալի արդյունքում, պատասխանատու անձանց կողմից պետությունից խաբեությամբ հափշտակվել է Վայոց Ձորի մարզային նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ամառային և ձմեռային սպասարկման համար 2016-2019 թվականներին պետբյուջեից տրամադրված՝ առանձնապես խոշոր չափերի՝ 124,152,000 դրամ գումարը:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում առանձնապես խոշոր չափերով խարդախության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և փաստաթղթեր կեղծելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, որն ուղարկվել է ըստ քննչական ենթակայության»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Գազայի հատվածում իսրայելական հարձակումներից 66 մարդ է զոհվել

ՆԳՆ-ի հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեն ոստիկանության 9 աշխատակցի է ձերբակալել

Անհավանական զգացողություններ են. Հենրիխ Մխիթարյան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Գերմանիայի նորանշանակ ԱԳ նախարարին

Հնդկաստանը հայտնել է՝ ինչ թիրախների է հարվածել Պակիստանում

Գրավոր ժառանգության վերականգնման ոլորտում համագործակցությունը շարունակում է ընդլայնվել

ԱՄՆ-ի և Եմենի հութիների միջև հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել Օմանի միջնորդությամբ

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՍԱՏՄ պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է ներկայացնում

Պետք է պատրաստենք փոխարինողների հիմնական թիմի համար. Արայիկ Հարությունյանը դիմավորել է պատանի ու երիտասարդ ծանրորդներին

Մխիթար Հայրապետյանն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին