Սպորտ

Պետք է պատրաստենք փոխարինողների հիմնական թիմի համար. Արայիկ Հարությունյանը դիմավորել է պատանի ու երիտասարդ ծանրորդներին

1 րոպեի ընթերցում

Պետք է պատրաստենք փոխարինողների հիմնական թիմի համար. Արայիկ Հարությունյանը դիմավորել է պատանի ու երիտասարդ ծանրորդներին

Հայաստանի ծանրամարտի պատանեկան ու երիտասարդական հավաքականները վերադարձել են աշխարհի առաջնությունից:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից, հավաքականներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանն ու բազմաթիվ երկրպագուներ:

«Եթե համեմատենք նախորդ տարիների արդյունքների հետ, ակնհայտ է, որ այս անգամ չեմպիոն ունենք: Մարզիչների հետ կվերլուծենք այս առաջնության արդյունքները, որպեսզի հաջորդ տարիներին էլ ավելի լավ արդյունքներ ցույց տանք: Եվ, իհարկե, պետք է պատրաստենք փոխարինողների մեր հիմնական թիմի համար, քանի որ մրցակցությունը թիմի ներսում շատ կարևոր է»,-ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Արայիկ Հարությունյանը:

Պերուի մայրաքաղաք Լիմայում կայացած ծանրամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից չեմպիոն դարձավ Գրիգոր Ղազարյանը, Հարություն Հովհաննիսյանը նվաճեց ԱԱ-ի արծաթե մեդալը, իսկ կանանց թիմից Ալեքսանդրա Գրիգորյանն արժանացավ բրոնզե մեդալի:

Կարդացեք հոդվածը` Españolفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում