Սպորտ

Անհավանական զգացողություններ են. Հենրիխ Մխիթարյան

1 րոպեի ընթերցում

Անհավանական զգացողություններ են. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնա»-ի դեմ տարած հաղթանակին:

«Արեցինք հնարավոր ամեն ինչ: Հավատում էինք ինքներս մեզ մինչև վերջին րոպեն ու միասնական էինք, ինչպես մեկ թիմ մեր երկրպագուների հետ, որոնք մեզ առաջ էին մղում ամեն վայրկյան: Անհավանական զգացողություններ են»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալեց «Բարսելոնա»-ին: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 3:3 ու «Ինտեր»-ի համար հաղթական եղավ 99-րդ րոպեին Դավիդե Ֆրատեզիի հեղինակած գոլը:

Կարդացեք հոդվածը` EspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում