Իրավունք

ՆԳՆ-ի հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեն ոստիկանության 9 աշխատակցի է ձերբակալել

1 րոպեի ընթերցում

ՆԳՆ-ի հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեն ոստիկանության 9 աշխատակցի է ձերբակալել

Հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ միջոցառում է իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնում, որի արդյունքում ձերբակալվել է 9 ոստիկան՝ հանցագործության դեպք թաքցնելու և այդ կապակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ 

Կոմիտեից նշեցին, որ միջոցառումն իրականացվել է իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում։ 

Նախաքննության շահերից ելնելով` այլ մանրամասներ Հակակոռուպցիոն կոմիտեից չեն հայտնում։

«Արմենպրես»-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց նաև ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանից։ 

«ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա հաղորդում է ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե»,- հայտնեց Սարգսյանը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում