ԶԼՄ-ները տարածում են այնպիսի տելեգրամյան ալիքների տեղեկություններ, որոնք հնարավոր չէ նույնականացնել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զանգվածային լրատվության միջոցները տարածում և գովազդում են այնպիսի աղբյուրներ, որոնց կառավարման և ստեղծման նպատակների մասին որևէ մեկը ոչինչ չգիտի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Խնդրահարույց փոփոխություններ ԶԼՄ օրենքում. ինչպես է կարգավորվելու ԶԼՄ-ների աղբյուրների անանունության իրավունքը» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Պատգամավորը նշեց, որ իրական լրատվամիջոցների կողմից գովազդվում են կամ տարածվում են այնպիսի տելեգրամյան ալիքների և ֆեյսբուքյան էջերի տեղեկությունները, որոնք հնարավոր չէ նույնականացնել:

«Փաստացի, այդ աղբույրները դառնում են ավելի հայտնի և ավելի լեգիտիմ աղբյուրներ սպառողների համար, քան բուն լրատվամիջոցները: Օրինակ` պայմանական 30 հոգի խմբագրակազմ ունեցող լրատվական կազմակերպությունը գեներացնում է տեղեկատվություն, հարցազրույցներ և այլն, և դրան զուգահեռ մի տելեգրամյան ալիք, որը չգիտենք, թե որտեղից է կառավարվում և որտեղ է բացված, սկսում է տարածել մի տեղեկություն (ճիշտ, սխալ, սենսացիոն), դառնում է ավելի լեգիտիմ և հայտնի տեղեկատվության աղբյուր՝ շնորհիվ իրական լրատվամիջոցների, քան իրական լրատվամիջոցներն են»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Պատգամավորն այդ հարցում ազգային անվտանգությանը վերաբերող լուրջ ռիսկեր է տեսնում, որովհետև, շատ հնարավոր է, որ այդ աղբյուրները բացվել են հակառակորդ երկրի կողմից, որոնք տարածում են տեղեկություններ՝ երկրում անկայունություն, վախի մթնոլորտ ստեղծելու և մի շարք այլ նպատակներով:

Հայերեն

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը