Սպորտ

Դեռևս միայն պլանավորում ենք Հայաստանի առաջնության անցկացումը. Հակոբ Սերոբյան

1 րոպեի ընթերցում

Դեռևս միայն պլանավորում ենք Հայաստանի առաջնության անցկացումը. Հակոբ Սերոբյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզիկների համար տարվա անելիքների տեսանկյունից դեռևս ոչինչ վերջնականապես հայտնի չէ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Վերջինիս խոսքով` ոչ մի միջազգային մրցաշարի հստակ ժամկետներ չկան: «Կարող եմ միայն ասել, որ պլանավորում ենք փետրվարին անցկացնել Հայաստանի մարմնամազրության մեծահասակների առաջնություն: Հույս ունենք, որ այդ ժամանակ սահմանափակումներ չեն լինի»,-ասաց մասնագետը:

Պլաններում կան նաև Դոհայում մասնակցել աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին մարտին և ապրիլի հնարավոր է կկայանա Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: «Եվրոպայի առաջնությունից առաջ ուզում ենք անպայման հավաք անցկացնել` մարզավիճակ հավաքելու համար»,-շեշտեց նա: Հավաքները նախատեսվում են կամ Թբիլիսում, կամ Մինսկում անցկացնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում