Հայաստանի պետական պարտատոմսերի պահանջարկը շարունակում է մնալ բարձր. ՀՖԲ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆոնդային բորսայում հունվարի 12-ին և 13-ին տեղի են ունեցել 22․5 մլրդ դրամ ընդհանուր բավարարված ծավալով պետական պարտատոմսերի աճուրդներ։ Աճուրդների միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.6814%, կտրման եկամտաբերությունը՝ 9.9607%։ Արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 8% է, մարման ժամկետը՝ 10 տարի, վճարման պարբերականությունը՝ կիսամյակային։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի ֆոնդային բորսայի մարքեթինգի և հաղորդակցության բաժնից։

«Հունվարի 12-ին կայացած AMGB1129A316 տարբերակիչ ծածկագրով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ծավալը կազմել է 20 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 24 մլրդ դրամ, որը վկայում է ֆինանսական շուկայի կայունության, գրավչության և ՀՀ պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության պահպանման մասին։ Հատկանշական է նաև այն, որ համեմատաբար կայուն եկամտաբերության պարագայում ներդրողները շարունակում են իրենց միջոցները ներդնել Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ պետական պարտատոմսերում։

Հունվարի 13-ին կայացած տեղաբաշխման լրացուցիչ աճուրդի ընթացքում տեղաբաշխվել է ևս 2․5 մլրդ ծավալի նշյալ թողարկման պարտատոմս։

Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։ gp.minfin.am-ը պետական պարտատոմսերի մանրածախ վաճառքի հարթակ է, որի օպերատորը Հայաստանի ֆոնդային բորսան է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից