Հասարակական

54-ամյա քաղաքացին դանակով և մկրատով սպառնացել է սպանել 83-ամյա հորը և 82-ամյա մորը

1 րոպեի ընթերցում

 54-ամյա քաղաքացին դանակով և մկրատով սպառնացել է սպանել 83-ամյա հորը և 82-ամյա մորը

ԵՐԵՎԱՆ, 9ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում վիճաբանության ժամանակ 54-ամյա քաղաքացին փորձել է սպանել 83-ամյա հորը և 82-ամյա մորը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:

54-ամյա քաղաքացին դանակով և մկրատով սպառնացել է սպանել 83-ամյա հորը և 82-ամյա մորը, ապա ձեռքերով հարվածել է նրանց՝ պատճառելով ֆիզիկական ցավ, այնուհետև ծածկոցը հոր պարանոցին փաթաթելով՝ փորձել է խեղդել նրան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը տուժողներից ընդունել է հաղորդումներ։ 54-ամյա տղամարդը բերման է ենթարկվել Էրեբունու:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: 54-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում