ՀՀ ԱԻՆ-ը ներկայացրել է եղանակային պայմաններն ավտոճանապարհներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհներըփակ են։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում էձյուն։

Սարավան-Զանգեր հատվածումմառախուղ է։

Գեղարքունիքի մարզի, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Վրաստանի ներքին գործերի նախարարության դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըբաց էբոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Պայմանավորված եղանակի պարզեցմամբ՝ դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան սպասվում է ջերմաստիճանի անկում, ինչի ադրյունքում հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ ՀՀ ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և ցուցաբերել զգոնություն։

Հայերեն