Միջազգային

Էմանուել Մակրոնի առողջական վիճակը կայուն է. Ելիսեյան պալատը մանրամասներ է ներկայացրել

1 րոպեի ընթերցում

Էմանուել Մակրոնի առողջական վիճակը կայուն է. Ելիսեյան պալատը մանրամասներ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսով վարակված՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առողջական վիճակը կայուն է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը:

«Նրա մոտ դեռ առկա են COVID-19-ին հատուկ ախտանշաններ՝ հոգնածություն, հազ, մարմնի ցավ, որոնք չեն խանգարում նախագահին կատարել իր պարտականությունները»,-ասվում է հաղորդագրության տեքստում: Մակրոնը պարբերաբար հետազոտվում է. արդյունքները հուսադրող են:

Ֆրանսիայի առաջնորդը կորոնավիրուսի թեստ է հանձնել որոշ ախտանշանների ի հայտ գալուց հետո: Թեստի դրական պատասխանից հետո նա ինքնամեկուսացվել է 7 օրով, սակայն շարունակում է հեռավար իրականացնել իր գործառույթները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում