Չավուշօղլուն հայտարարել է` Թուրքիան աչք չունի Հայաստանի հողերի վրա 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն տեսակոնֆերանսի միջոցով խոսել է Միջազգային համալսարանների խորհրդի կողմից կազմակերպված Արևելյան Միջերկրածովյան սեմինարի ժամանակ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Yeni Şafak լրատվական կայքը, Չավուշօղլուն իր ելույթում տարածաշրջանային տարբեր թեմաներից զատ անդրադարձել է նաև Հայաստանին։

«Մենք շատ ուժեղ ենք և՛ ռազմի դաշտում, և՛ բանակցությունների սեղանի շուրջ, բայց դա չի նշանակում, թե մեր տեսակետը ամբողջը ցանկանալն է: Մենք աչք չունենք Հայաստանի տարածքի վրա։ Այս պահին խնդրի այսպիսի կարգավորումը նաև հայ ժողովրդի օգտին է լինելու: Հետևաբար, մենք կողմ ենք արդար բաժանմանը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը՝չհստակեցնելով, թե ինչ արդարացի բաժանման մասին է խոսքը։

2020թ․ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում թուրքական ռազմական տեխնիկայի, ԱԹՍ-ների, բայրաքթարների կիրառումից զատ, Թուրքիայի մասնակցությունը ապացուցող փաստերից են նաև պատերազմի ընթացքում Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուի, ՊՆ Հուլուսի Աքարի այցելությունները Բաքու, որոնց ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները։ Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ստորագրվել է հայտարարություն, որով հաստատվել է հրադադար և ռազմական բոլոր գործողությունների դադարեցում։

Էմմա Արդարյան

Հայերեն Русский

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 22/07/26

Ասիական ինդեքսներն աճել են - 22/07/26

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությունը

ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը՝ «Լուսանկարչության հեծանները»