Թուրք նահանգապետը հայտարարել է, որ Արարատ լեռը պաշտոնապես բաց կլինի լեռնագնացության համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի արևելքում գտնվող Աղրը շրջանի նահանգապետ Օսման Վարոլը հայտարարել է, որ Արարատ լեռը դեկտեմբեր ամսին պաշտոնապես բաց կլինի լեռնագնացության համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական պետական Anadolu լրատվական գործակալությունը, նահանգապետ Վարոլը նշել է, որ Արարատ լեռան մոտակայքում որևէ սպորտային գործունեություն ծավալելու, հատկապես լեռնագնացություն կազմակերպելու հետ կապված խնդիրներ կան, որոնց արագ լուծման ուղղությամբ սկսվել են աշխատանքներ տարվել «Արևելյան Անատոլիայի» (Արևմտյան Հայաստան - խմբ․) զարգացման գործակալության կողմից։ Բացի այդ, Թուրքիայի ներքին գործերի նախարարության և Դահուկային սպորտի ֆեդերացիայի կողմից արդեն իսկ խմբեր են ուղարկվել Արարատ լեռան մերձակա տարածք, որոնք, տեխնիկական աշխատանքներ իրականացնելով, պարզել են այնտեղ լեռնադահուկային հանգստավայրեր կառուցելու նպատակահարմարությունը։

«Այս ձմեռ մենք պաշտոնապես կսկսենք լեռնագնացությունը դեպի Արարատ լեռ։ Ժողովուրդը այսպես, թե այնպես ոչ լեգալ կերպով բարձրանում էր, իսկ մենք նրանց զգուշացնում էինք չբարձրանալ։ Մենք հանդիպում ենք ունեցել Դահուկային սպորտի ֆեդերացիայի հետ, նրանք ևս իրականացնում են իրենց ծրագրերը։ Օրը դեռևս հստակեցված չէ, սակայն առաջին լեռնագնացությունը կլինի դեկտեմբեր ամսվա մեջ։ Միգուցե մենք չկարողանանք լեռնագնացությանը մասնակցել ամբողջությամբ, բայց մի հատվածին կմիանանք։ Ֆեդերացիայի հետ համագործակցելով, բոլոր պաշտոնական թույլտվություններով և ընթացակարգերով կկազմակերպենք ձմեռային լեռնագնացություն։ Ամառային լեռնագնացության հարցը դեռևս քննարկման փուլում է, այն կարող է մի փոքր ժամանակ պահանջել», - ասել է Աղրըի նահանգապետ Օսման Վարոլը։

Էմմա Արդարյան

Հայերեն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 700 ավտոմեքենա

Դոնալդ Թրամփը նախկին նախագահ Բայդենին զրկել է գաղտնի տեղեկատվություն ստանալու հնարավորությունից

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին, կան տուժածներ

Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա»-ն Critics Choice Awards-ում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին

ՄԻՊ-ը ԵԽ պաշտոնյայի հետ քննարկել է բռնի տեղահանված անձանց և այլ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

Արարատ Միրզոյանն Օսլոյում ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի շուրջ ՀՀ ընկալումները

Ալեն Սիմոնյանն արտերկրյա հանդիպումներում բարձրացրել է հայկական օրակարգի առանցքային հարցերը

ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան

Հրդեհ Ստեփանավանի շենքերից մեկում. տարհանվել է 27 բնակիչ