Ջո Բայդենի շտաբը դիմել Է ԱՄՆ-ի ընդհանուր ծառայությունների վարչությանը՝ պահանջելով նրան ընտրված նախագահ ճանաչել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջոզեֆ Բայդենի շտաբի ներկայացուցիչները պահանջ են հղել ԱՄՆ-ի ընդհանուր ծառայությունների վարչությանը քաղաքական գործչին ընտրված նախագահ ճանաչելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Fox News-ը: Փաստաթղթում ասվում Է, որ ընտրություններում դեմոկրատի հաղթանակն ստացել Է «անկախ վավերացում», ինչի կապակցությամբ գերատեսչությունը պետք Է «Ջո Բայդենին եւ Քամալա Հարիսին անհապաղ ճանաչի ընտրված նախագահ եւ փոխնախագահ»:

«ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը եւ տնտեսական շահերը կախված են այն բանից, թե դաշնային կառավարությունն արդյոք պատրաստակամություն դրսեւորում Է հստակ եւ առանց հաղապելու կատարել ամերիկացի ժողովրդի կամքը եւ իրականացնել իշխանության անցնցում եւ խաղաղ փոխանցում»,-ասվում Է դիմումի մեջ: Ավելի վաղ Politico թերթը հաղորդել Էր, որ ԱՄՆ-ի ընդհանուր ծառայությունների վարչության ղեկավար Էմիլի Մերֆին հրաժարվում Է ճանաչել Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ինչպես բացատրել են փորձագետները, առանց գերատեսչության ղեկավարի հաստատման Բայդենը չի կարողանա ստանալ ֆինանսական ռեսուրսները տնօրինելու հնարավորություն: Ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները հաղորդել են ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջո Բայդենի հաղթելու մասին: Նա նույնպես իրեն հաղթող Է հռչակել: Գործող նախագահ Դոնալդ Թրամփը չի ճանաչել պարտությունը, նրա փաստաբանները հայցեր են ներկայանում տարբեր նահանգների դատարաններ՝ պահանջելով կասեցնել ձայների հաշվումը եւ հետաքննել ենթադրվող խախտումները: Օրենքի համաձայն, ընտրված նախագահը պաշտոնը պետք Է ստանձնի 2021 թվականի հունվարի 20-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի