Խոստանում եմ լինել բոլոր ամերիկացիների նախագահը. Ջո Բայդեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը, ում հաղթանակի մասին արդեն հայտնել են մի շարք առաջատար լրատվամիջոցներ, խոստանում է լինել բոլոր ամերիկացիների նախագահը՝ անկախ նրանից իր օգտին քվեարկել են, թե ոչ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջո Բայդենը գրառում է արել «Թվիթեր»-ի իր էջում:

«Ամերիկա, ինձ համար մեծ պատիվ է, որ ինձ ընտրել եք մեր մեծ երկրի ղեկավար: Մեզ սպասվող աշխատանքը բարդ է լինելու, բայց ես ձեզ խոստանում եմ՝ լինելու եմ բոլոր ամերիկացիների նախագահը՝ անկախ նրանից իմ օգտին եք քվեարկել, թե ոչ:

Ես կպահպանեմ այն հավատը, որ դուք ինձ տվել եք»,- գրել է Բայդենը:

Առաջատար մի շարք լրատվամիջոցներ հայտնել են, որ ԱՄՆ նախագահ է ընտրվել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը: Բայդենի ընտրվելու մասին լուրերը հայտնում են CNN հեռուստաընկերությունը և BBC-ն:

CNN-ի տվյալների համաձայն՝Ջո Բայդենն արդեն ստացել է ընտրիչների 273 ձայն: ԱՄՆ նախագահ ընտրվելու համար բավարար է ընտրիչների 270 ձայնը:

BBC-ն գրել է, որ Ջո Բայդենը կդառնա ԱՄՆ հաջորդ նախագահը՝ հաղթանակ տանելով Դոնալդ Թրամփի նկատմամբ:

Նշվում է, որ Բայդենը հաղթել է Փենսիլվանիա նահանգում, ինչը նրան հնարավորություն է տվել ստանալ ընտրիչների 270 ձայները, որոնք անհրաժեշտ են ԱՄՆ նախագահ ընտրվելու համար:

Հայերեն Français Русский

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովվի մասին տեղեկություններին

COP17. Կանաչ ստանդարտներն ու մարզական կենտրոնները. Նազիկ Ավդալյանը խոսել է նոր նախագծի մասին

Աշխարհում ածխածնի արտանետումների քանակը չորս տարում պետք է կրճատվի մինչև 18%-ով. ՄԱԿ

Արարատ Միրզոյանը հակասություն չի տեսնում ԹՐԻՓՓ-ի և ԵԱՏՄ կարգավորումների միջև

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին

ԱԳՄԱ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը կգտնի երկաթուղու խնդիրների լուծումները