Միջազգային

Առաջատար լրատվամիջոցները հայտնում են Ջո Բայդենի հաղթանակի մասին

1 րոպեի ընթերցում

Առաջատար լրատվամիջոցները հայտնում են Ջո Բայդենի հաղթանակի մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջատար մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ ԱՄՆ նախագահ է ընտրվել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բայդենի ընտրվելու մասին լուրերը հայտնում են CNN հեռուստաընկերությունը և BBC-ն:

CNN-ի տվյալների համաձայն՝Ջո Բայդենն արդեն ստացել է ընտրիչների 273 ձայն: ԱՄՆ նախագահ ընտրվելու համար բավարար է ընտրիչների 270 ձայնը:

BBC-ն գրել է, որ Ջո Բայդենը կդառնա ԱՄՆ հաջորդ նախագահը՝ հաղթանակ տանելով Դոնալդ Թրամփի նկատմամբ:

Նշվում է, որ Բայդենը հաղթել է Փենսիլվանիա նահանգում, ինչը նրան հնարավորություն է տվել ստանալ ընտրիչների 270 ձայները, որոնք անհրաժեշտ են ԱՄՆ նախագահ ընտրվելու համար:

Ավելի վաղ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Դոնալդ Թրամփը գրել էր, մեծ առավելությամբ հաղթանակ է տարել ԱՄՆ նախագահական ընտրություններում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում