Միջազգային

Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտարարել է Ջո Բայդենի նախագահ ընտրվելու մասին

1 րոպեի ընթերցում

Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտարարել է Ջո Բայդենի նախագահ ընտրվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը ստացել է ընտրողների մանդատը և շուտով կդառնա պետության ընտրված ղեկավար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին լրագրողների հետ զրույցում:

«Շուտով Ջո Բայդենը փոխնախագահից կդառնա ընտրված նախագահ։ Սա երջանիկ օր է մեր երկրի համար», - ասել է Փելոսին:

CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, իր հերթին նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգնականներին հայտարարել է, որ մտադիր չէ ընդունել պարտությունը ընտրություններում:

Ընդ որում` հեռուստաալիքը պնդում է, որ պաշտոնյաները չեն համարձակվում Թրամփին ասել, որ նա կարող է պարտվել ընտրություններում,և սպասում են, թե երբ դա կանի մեկ ուրիշը, օրինակ ՝ նրա դուստրը ՝ Իվանկան կամ փեսան ՝ Ջարեդ Քուշները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում