Միջազգային

Ջո Բայդենի շտաբում հայտարարել են ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու մասին

1 րոպեի ընթերցում

Ջո Բայդենի շտաբում հայտարարել են ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի շտաբում հայտարարել են ընտրություններում նրա հաղթանակի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է շտաբի խորհրդական Բոբ Բաուերը:

«Մենք հաղթում ենք ընտրություններում, մենք հաղթել ենք ընտրություններում։ Եվ մենք կպաշտպանենք այդ ընտրությունները»,- հայտարարել է Բոբ Բաուերը։

Նա ընդգծել է, որ դեմոկրատների շտաբում չեն անհանգստանում հանրապետականների թեկնածու, գործող նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների կողմից Գերագույն դատարան հնարավոր դիմելու կապակցությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում