Իր ժողովրդի անվտանգությունն Իրանի զինված ուժերի կարմիր գիծն է. Հեյդարի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին երկու անգամ այցելել է Խոդաֆարինի շրջան և Արաքս գետի առափնյա հատվածներ և արձանագրել, որ Իրանի սահմաններին մինչև օրս որևէ վտանգ չի սպառնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Հեյդարին ասել է իրանական «Irna» գործակալությանը տված հարցազրույցում:

«Մենք այնտեղ ծառայություն ենք իրականացնում: Ամբողջությամբ դիտարկում ենք նաև սահմանից այն կողմ տեղի ունեցող զարգացումները: Ուժերը, որը պետք էր տեղակայել, տեղակայել ենք և եթե պետք է լինի կամրապնդենք»,- նշել է Հեյդարին:

Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատարն ընդգծել է, որ իր ժողովրդի անվտանգությունը Իրանի զինված ուժերի կարմիր գիծն է, իսկ մյուս կարմիր գիծը այն է, որ Իրանը չի հանդուրժելու տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունում որևէ փոփոխություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 3-ին տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել հայկական ստորաբաժանումների ուղղությամբ: Արկերից մի քանիսն ընկել են Իրանի տարածք: Սեպտեմբերի 247-ից Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում մի քանի անգամ արդեն Իրանի տարածքում ադրբեջանական արկեր, անգամ իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր են ընկել:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան