Հայաստանում խաղաղ ակցիայի մասնակիցները կազմակերպել էին ՄԱԿ-ի «հուղարկավորությունը»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի պատախան միջազգային հանրության լռության՝ քաղաքացիները խաղաղ ակցիա են իրականացրել Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ ծաղկեպսակով զետեղելով ու կազմակերպելով կառույցի «հուղարկավորությունը»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք նաև խունկ են ծխել: Ծաղկեպսակի վրա գրված էր «Հայ հասարակության անունից ՄԱԿ-ի հիշատակին»:

Դագաղի և ծաղկեպսակի վրա փակցված էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ ազգությամբ թուրք Վոլկան Բոզկիրի նկարը, որը եղել է նաև Թուրքիայի` ԵՄ հարցերով նախարարը և մշտապես աչքի է ընկել իր հակահայ, Ցեղասպանության ժխտողական մոտեցումներով:

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ իրենք տպավորություն ունեն, թե կառույցը դեռ վաղուց է մահացած եղել: «Երբ մտահոգություններ են հայտնում, երկուստեք հայտարարություններ են արվում, այդ ամենը վիրավորական է Հայաստանի համար: Ամբողջ աշխարհին պարզ է, թե ինչ է կատարվում, սակայն միայն ասել, որ ընդամենը պետք է զսպվածություն ցուցաբերել ու հարգել հրադադարի կոչը, ուղղակի ծաղրի է ենթակա: Մեր այս քայլը պատասխան է իրենց նմանատիպ արձագանքին»,- նշեց մասնակիցը: Ներկայացնելով իրենց պահանջը՝ նա ասաց, որ միջազգային հանրությունը պետք է դադարեցնի կոչերը, տա հստակ գնահատականներ, ծրագիր մշակի, որը կբխի մարդասիրական, միջազգային նորմերից, ինչն էլ իր հերթին վերջ կդնի Արցախում տիրող իրավիճակին:

Արդեն գրեթե մեկ ամիս է, որ Արցախի և Հայաստանի հայությունը բողոքի ակցիաներ է իրականացնում Երևանում գտնվող միջազգային մի շարք կառույցների, դեսպանատների դիմաց: Դրանց մասնակիցները միջազգային հանրությունից պահանջում են չլռել և համարժեք արձագանք տալ Արցախում թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրեսիային, պանաջում են նաև չլռել ու հստակ քայլեր ձեռնարկել:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

ԿԸՀ-ն «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 12 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

Մանուել Տուլիպան ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն մարզիչ

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 29 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

ԿԸՀ նախագահը հայտնեց Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստի օրը

ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որն արգելում է հանցագործություն կատարած ներգաղթյալներին քաղաքացիության տրամադրումը

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

ԿԸՀ-ն ՔՊ-ի ընտրական ցուցակից 64 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

2027-ից կարգելվեն պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի շրջանառությունը. տնտեսվարողները մտահոգված են