Թուրք հասարակական գործիչ Օսման Քավալայի ձերբակալության երրորդ տարին բորբոքել է հասարակական տրամադրությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայամետ հասարակական գործիչ, «Անադոլու քյուլթուր» հիմնադրամի ղեկավար, ակտիվիստ Օսման Քավալան արդեն 3 տարի է, ինչ գտնվում է կալանքի տակ: Թուրքիայի տարբեր շրջաններում հասարակությունը մեծ աղմուկ է բարձրացրել՝ պահանջելով Քավալայի ազատությունը: Որպես հանցագործության ապացույց, առանց որևէ իրավական պատճառի, ինչպես նաև առանց մեղադրական եզրակացության Օսման Քավալան 3 տարի անցկացնում է բանտում:

«Միայն անձի նկատմամբ ատելությունը, անսահման թշնամանքը, չարությունը խլեցին Օսման Քավալայի 3 տարիները, բավական է, ազատություն Քավալային»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թուրք լրագրող Ջան Դյունդարը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

Քավալան մեղադրվում է 2013-ին Թուրքիայում տեղի ունեցած Գեզի այգու ցույցերին մասնակցելու և 2016-ին հեղաշրջման փորձին աջակցելու մեջ: 2017-ի նոյեմբերի 1-ին նա ձերբակալվեց Թուրքիայի քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի «Սահմանադրական կարգը խաթարելու փորձի» և 312-րդ հոդվածի«Սահմանադրական կարգը խաթարելու փորձի» մեղադրանքներով: Ստամբուլիծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ 2020թ. փետրվարի 18-ին Քավալան 312-րդ հոդվածից արդարացվել է և ազատ արձակվել: Բայց շատ չանցած՝ փետրվարի 19-ին կրկին ձերբակալվեց, այս անգամ 309-րդ հոդվածի մեղադրանքով, արդարացվեց 2020թ. մարտի 20-ին: Քավալայի դեմ մեղադրանքները հաստատելու համար բավարար ապացույցներ Թուրքիայի իշխանությունները մինչ օրս չեն ներկայացրել:

Ստամբուլում Քավալային պատկանող հրատարակչությունում տպագրվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքեր, նրա նախաձեռնությամբ բազմիցս կազմակերպվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկումներ: 2020-ի սեպտեմբերի 15-ին արժանացել է Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակին՝ արվեստի ու մշակույթի ոլորտներում իր ներդրման համար:

Պատրաստեց Հերմինե Մինասյանը

Հայերեն

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ

Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու համագործակցությամբ բացառիկ ցուցադրություն է մեկնարկում Երևանում

Արմեն Գրիգորյանը և Արայիկ Հարությունյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-24-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով