ՌԴ-ն ՀՀ-ին կտրամադրի անհրաժեշտ ողջ աջակցությունը, եթե բախումները տեղափոխվեն Հայաստանի տարածք. ՌԴ ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը հաստատում է հավատարմությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ դաշնակցային պարտավորություններին: Ռուսաստանը ՀՀ-ին կտրամադրի անհրաժեշտ ողջ աջակցությունը, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք: Այս մասին նշվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի վերաբերյալ ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարությունում:

«Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումի՝ սկսել խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ անվտանգության ապահովման նպատակով, վերահաստատում ենք հավատարմությունը Ռուսաստանի Դաշնության դաշնակցային պարտավորություններին Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այդ թվում՝ 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի մի շարք հոդվածների շրջանակում ենթադրվում են կոնկրետ գործողություններ միմյանց տարածքի դեմ զինված հարձակման սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում:

Պայմանագրի համաձայն՝ Ռուսաստանը Երևանին կտրամադրի անհրաժեշտ ողջ աջակցությունը, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք:

Մեկ անգամ ևս կոչ ենք անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը, թուլացնել լարվածությունն ու վերադառնալ բովանդակային բանակցությունների ՝ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու նպատակով՝ համաձայն հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների ձեռք բերած պայմանավորվածությունների»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է ՌԴ ԱԳ նախարարության հայտարարության մեջ:

Հայերեն العربية English Русский

Նիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններին

Մեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովում

Կասեցվել է «Չանախ» պանրի տեխնոլոգիայով պատրաստված «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակում քաղաքաշինական ընթացակարգերին առնչվող հարցեր

Հոկտեմբերի 28-ի միջոցառումների անոնս

Վաղ տարիքից զարգացնել սովորողների բնապահպանական գիտակցությունը․ Կենսաբազմազանության կրթության օր COP17-ի շրջանակում

Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Մոլդովան ամրապնդում է երկկողմ հարաբերությունները Կիպրոսի հետ. Moldpres

Դանիայի և Շվեդիայի վարչապետները թերահավատորեն են վերաբերվել Պուտինի հետ իրենց գործընկերների հեռախոսազրույցի արդյունքներին

Դավիթ Խուդաթյանն ու Ֆլորիան Էսկյուդիեն քննարկել են մի շարք ոլորտներում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր