Արցախի անկախության ճանաչումը անվտանգության խնդրի լուծման առաջնահերթ քայլն է. Անդրանիկ Քոչարյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի անկախության ճանաչումը դարձել է համար մեկ պահանջը, ճանաչումն առաջնահերթ քայլն է, որ կլուծի Արցախի ժողովրդի անվտանգության հարցը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նա շեշտեց՝ միջազգային հանրությունն էլ, Մինսկի խմբի համանախագահող պետություններն էլ պետք է հասկանան, որ այսօր գոյության խնդիր է լուծվում, և տարիներ շարունակ Մինսկի խմբի կողմից քննարկված տրամաբանությունը՝ տարածքներ՝ անորոշ կարգավիճակի դիմաց, այլևս չի կարող աշխատել: «Քանի որ հակառակորդը ցույց տվեց, որ տարածքներն իրենց պետք են առանց հայ ազգաբնակչության: Իրենք այսօր էլ փորձ են անում ոչնչացնել ոչ միայն շենք-շինությունները, այլ նաև մարդկանց»,-ասաց Քոչարյանը:

Նա նշեց, որ հայկական կողմն իր առաջարկը ձևակերպել է: «Վարչապետը ներկայացրել է, թե ինչն է այսօր հրատապ, որպեսզի լուծվի մեր ժողովրդի անվտանգության հարցը Արցախում: Արցախի անկախության ճանաչումը դարձավ համար մեկ պահանջը»,-ասաց Քոչարյանը:

Պատգամավորը նկատեց, որ եթե սրանից առաջ որոշակի քայլերը պետք է ինչ-որ պահի բերեին ճանաչման, ապա այսօր ճանաչումն է, որ միակ առաջնահերթ քայլն է, որը կլուծի Արցախի ժողովրդի անվտանգության խնդիրը:

Քոչարյանը նաև հիշեցրեց, թե անվտանգության գոտին ինչպես է ձևավորվել: «Անվտանգության գոտի ձևավորվել է այն պարագայում, երբ այդ գոտուց ռմբակոծվում էին Արցախի տարածքները, հարձակումներ էին լինում խաղաղ բնակչության վրա: Եվ մեր կանոնավոր բանակի ձևավորման ամբողջ ընթացքում այդ հենակետերը ոչնչացնելով ձևավորվեց այդ անվտանգության գոտին, որը տարիներ շարունակ պահեց խաղաղ միջավայր՝ չնայած անընդհատ այդ գոտուց այն կողմ նրանք հրահում էին ռազմական գործողություններ: Պատկերացնո՞ւմ եք, եթե այդ գոտին չլիներ, ինչ կլիներ Արցախի բնակչության հետ»,-նշեց նա:

Անդրադառնալով անվտանգության գոտու տարածքից հայկական ուժերը հանելու Ալիևի մտքին՝ Քոչարյանն ասաց. «Զորքը հանե՞նք և մեր բնակչությանը թողնենք յաթաղանի սրի տա՞կ: Այդպիսի բան չի կարող լինել: Այսօր Հայաստանը Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է: Եվ այսօր էլ մենք միասնաբար պայքարում ենք մեր ժողովրդի անվտանգությունն ամուր պահելու ուղղությամբ»,-ասաց Քոչարյանը:

Աննա Գրիգորյան

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան