Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը Ժոզեպ Բորելի հետ քննարկում է ԼՂ-ում տիրող իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը Ժոզեպ Բորելի հետ քննարկում է ԼՂ-ում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Եվրոպական Միության արտաքին գործերի և քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ քննարկում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը այս մասին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն: «Բարձր հանձնակատարը Հայաստանի նախագահի հետ քննարկումներ է անցկացնում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նա արդեն երեք անգամ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, որոնց ընթացքում փոխանցել է ԵՄ-ի ահազանգն այն մասին, որ ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեն և բանակցությունները պետք է վերսկսվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո գոյություն ունեցող ձևաչափով»,- ասել է նա:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում