Համանախագահների օրակարգում մեկ հարց է՝ ոչ միայն հայտարարվի, այլ պահպանվի հրադադարը. ԱԳ փոխնախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 համանախագահների օրակարգում մեկ հարց է՝ ոչ միայն հայտարարվի հրադադար, այլ նաև այդ հրադադարը պահպանվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ նախատեսվող առանձին-առանձին հանդիպումներին:

«Դա շատ կարևոր է այն առումով, որ առ այսօր երեք համանախագահներից առավել ակտիվ են Ռուսաստանը, Ֆրանսիան: Հրադադարի հայտարարման փորձը երկրորդ անգամ ֆրանսիական կողմի ջանքերով էր: Եվ հիմա ամերիկյան կողմի միանալն էլ կարևոր է: Այսինքն՝ մենք պետք է գիտակցենք, որ տվյալ պարագայում երեք համանախագահների մոտ էլ օրակարգում մեկ հարց է, որ ոչ միայն հայտարարվի հրադադար, այլ նաև այդ հրադադարը պաշտպանվի, իրականացվի»,-ասաց Քոչարյանը:

Նա նաև նշեց, որ ներկա փուլում երեք համանախագահներն ունեն մեկ մանդատ: Եվ այդ մանդատը կայանում է նրանում, որ նպաստեն կողմերի փոխզիջումների միջոցով ընդհանուր հայտարարի հասնելուն: Երկրորդ մանդատն է թույլ չտալ, որ վերսկսվեն ռազմական գործողությունները: «Օրակարգում միջնորդների կողմից համար մեկ խնդիր է դրված այն, որ լինի հրադադար, որը կպահպանվի»,-կրկնեց փոխնախարարը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ևԱդրբեջանի արտաքին գործեր նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: ԱՄՆ պետքարտուղարի հետ առաջինը կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, որից հետո տեղի կունենա Պոմպեոյի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Աննա Գրիգորյան

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում