Լավրովը ԼՂ գոտում հրադադարի պահպանման վերահսկողական մեխանիզմների շուտափույթ համաձայնեցման հույս է հայտնել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել առաջիկա օրերին համաձայնեցված տեսնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողական մեխանիզմները: Այս մասին Լավրովը հայտարարել է հոկտեմբերի 19-ին Մոսկվայում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսում:

«Որպեսզի հրադադարն աշխատի, անհրաժեշտ է հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության մեխանիզմների ներդրումը: Մենք դրանում համոզվել ենք երկու փաստաթղթերի ընդունումից հետո, որոնք թույլ չտվեցին փոխել իրավիճակը գետնի վրա: Մենք այդ ուղղությամբ ակտիվ աշխատում ենք, առաջին հերթին մեր պաշտպանության նախարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ: Հույս ունեմ, որ ամենամոտ ժամանակահատվածում կհամաձայնեցվի նման մեխանիզմը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը:

Նրա համոզմամբ՝ ԼՂ հակամարտության գոտում ամենագլխավորը առճակատման հռետորաբանության անհապաղ դադարեցումն է, ինչպես կողմերի միջև, այնպես էլ պատասխանատու միջազգային խաղացողների մակարդակով: «Սա մեծ ջանքեր չի պահանջում»,-նկատել է Լավրովը՝ նշելով, որ հաջորդ անհրաժեշտ քայլը, որը պետք է կիրառել առճակատման հռետորաբանության դադարեցման հետ միաժամանակ ռազմական գործողությունների, քաղաքացիական օբյեկտներին հարվածների դադարեցումն է: «Սրանք այն պահանջներն են, որոնք ներառված են և Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարության մեջ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, և Մոսկովյան փաստաթղթում, որը համաձայնեցրել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 10-ին: Սա հաստատված է նաև փաստաթղթում, որը մենք համաձայնեցրել ենք հոկտեմբերի 18-ին՝ ձգտելով դադարեցնել արյունահեղությունը: Մոսկվայի հանդիպումից հետո, սակայն, մեր հույսերը չարդարացան, ռազմական գործողությունները շարունակվեցին, շարունակվեցին հարվածները քաղաքացիական ենթակառուցվածքներին, բնակավայրերին, դա անընդունելի է»,-ասել է Սերգեյ Լավրովը:

Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է էականորեն արագացնել հակամարտության քաղաքական կարգավորման ջանքերը: Դրա մասին ևս խոսվում է Մոսկովյան հայտարարության մեջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից կան մանրամասն մշակումներ, որոնք կողմերի հետ քննարկվել են: Դրանք պարունակում են պատասխաններ բոլոր հարցերին:

«Այսօրվա պատմական պահին պետք է կարողանալ կողմերին մղել համաձայնեցնելու առանցքային դրույթները, որոնք թույլ կտան ավելի երկարաժամկետ կտրվածքով կայունացնել իրավիճակը տարածաշրջանում, ապաարգելափակել տնտեսական, տրանսպորտային կապերը և ապահովել և Ղարաբաղի հուսալի անվտանգությունը, և տարածաշրջանի այլ տարածքների»,-ընդգծում է ՌԴ ԱԳ նախարարը:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում