Քաղաքականություն

Եթե հակամարտության միակ լուծումը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է՝ մենք չպետք է հապաղենք. Փարիզի քաղաքապետ

2 րոպեի ընթերցում

Եթե հակամարտության միակ լուծումը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է՝ մենք չպետք է հապաղենք. Փարիզի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է, ապա պետք չէ հապաղել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Nouvelles d`Armenie-ին տված հարցազրույցում հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

Փարիզի քաղաքապետը պատասխանել է հարցին, թե ինչպես է գնահատում 22 պատգամավորներից բաղկացած խմբի կողմից Ֆրանսիայի խորհրդարանին ուղղված՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին դիմումը:

«Ես, բնականաբար, հասկանում եմ խորհրդարանականների մոտեցումը: Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է, մենք չպետք է հապաղենք: Բայց Արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ միայն Մինսկի խումբը համանախագահությունը կարող է թույլ տալ վերադառնալ խաղաղության և անվտանգության: Այնպես որ, ես չեմ ուզում խանգարել կամ խոչընդոտել խաղաղ լուծում գտնելու Ֆրանսիայի ջանքերին: Ես կանոնավոր կապի մեջ եմ ԱԳՆ-ի հետ, որն արդյունավետ և պրագմատիկ կերպով աշխատում է՝ հակամարտությունը դադարեցնելու համար: Նպատակն այն է, որ հայերը կարողանան կայուն ու անվտանգ ապրել Լեռնային Ղարաբաղում, ինչպես Հայաստանում: Ես կիսում եմ Ֆրանսիայի կառավարության առաջնահերթությունները, որը Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ ձգտում է դադարեցնել բախումները և վերադառնալ բանակցություններին: Ես որպես անհատ՝ կողմ եմ ինքնորոշմանը, Հայաստանին պետք է աջակցել այս փորձության մեջ և այս պայքարում»,- հայտարարել է Աննա Իդալգոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում