ՌԴ-ն ակնկալում է կողմերի հետ շփումներով ապահովել ԼՂ գոտում կրակի դադարեցման համաձայնության կատարումը

3 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը կարևորեց հոկտեմբերի 10-ին եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածության կատարումը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նկատեց՝ հումանիտար նպատակով կրակի դադարեցման պայմանավորվածությունը լիարժեք չի պահպանվում, ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողությունները շարունակվում են:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ անցած ուրբաթ և շաբաթ օրվա մի մասը մենք անցկացրել ենք միասին այս շենքում՝ մեր ադրբեջանցի գործընկերոջ հետ, կարևոր պայմանավորվածություն է ձեռք բերվել: Մենք տեսնում ենք, որ այդ պայմանավորվածությունը լիարժեք չի պահպանվում, և մարտական գործողությունները շարունակվում են: Մենք ակնկալում ենք, որ շփումները, և ձեզ հետ, և Ադրբեջանի հետ, այդ թվում պաշտպանության նախարարությունների միջոցով, թույլ կտա ապահովել եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը»,- ընդգծեց Լավրովը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, խոշոր քաղաքները, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: Շփման գծի ողջ երկայնքով ընթացել են համառ մարտեր, երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործմանփաստեր:

Ադրբեջանը անտեսել է հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնեցված կրակի դադարեցման ռեժիմը՝ ոտնահարելով իր պայմանավորվածությունները և շարունակելով ինչպես խաղաղ բնակավայրերի, մեծ քաղաքների հրթիռակոծումը, այնպես էլ շփման գծի հյուսիսային և հարավային ուղղություններով հարձակումներն ու հրետակոծությունները: Հոկտեմբերի 10-ից մեծաքանակ հարձակման տակ է Հադրութը: Մարտերը շարունակվում են:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում