Հադրութի վարչակազմի ղեկավարը ներկայում քաղաքի վարչակազմի շենքում է. Արայիկ Հարությունյան

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խումբը հոկտեմբերի 10-ին կարողացել է մուտք գործել Արցախի Հադրութ քաղաք և քաղաքի մոտակա տարածք՝ ժամերի ընթացքում քաղաքը գրավելու նպատակով: Սակայն հայկական ուժերի վերադասավորման արդյունքում Հադրութ քաղաքի վարչակազմի ղեկավարը ներկայում քաղաքի վարչակազմի շենքում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Քանի որ Ալիևը հայտարարել էր (հոկտեմբերի 9-ին, երբ Մոսկվայում բանակցում էին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները- խմբ.) իբր գրավել են Հադրութը և հրադադարից ժամեր առաջ հասկացել է, որ շատ հեռու են Հադրութի սահմաններից, վերջին հարվածը հասցրել է Հադրութ քաղաքին: Նրանք հաստատ ունեցել են պատրաստված ստորաբաժանումներ, պատրաստված վարձկաններ և այլ երկրների երևի հատուկ ծառայություններից ուժեր: Ըստ մեր տեղեկությունների՝ նրանք համատեղ ձևավորել են դիվերսիոն մի խումբ, որի նպատակը դիվերսիան չի եղել, այլ հրադադարը սկսելու ժամերի ընթացքում գրավել Հադրութը»,-ընդգծեց Հարությունյանը:

Նա ասաց, որ հակառակորդին հաջողվել է այդ խմբերը մտցնել Հադրութ քաղաք, քաղաքի մոտակա տարածք և առաջին փուլում իրականացնել ինչ-որ դիվերսիոն միջոցառումներ: Արցախի Հանրապետության նախագահը շեշտեց, որ հայկական ուժերին հաջողվել է վերաձևավորվել, վերադասավորվել, և այսօր Հադրութ քաղաքի վարչակազմի ղեկավարը քաղաքի վարչակազմի շենքում է: Արցախի նախագահը ասուլիսից անմիջապես առաջ է նրա հետ զրուցել:

Հոկտեմբերի 9-ին Ալիևի հայտարարությունից րոպեներ անց ռուսական Wargonzo նախագծի լրագրողները տելեգրամի ալիքում լուսանկար են հրապարակել Հադրութից՝«Ինչ-որ մեկը Հադրութն է վերցրե՞լ»մեկնաբանությամբ: «Ալիևը հայտարարել է, թե վերցրել է Հադրութը: Wargonzo նախագծի թիմը հենց նոր վերադարձել է այնտեղից: Քաղաքը Պաշտպանության բանակի վերահսկողության տակ է»,- նշված էր նախագծի տելեգրամի ալիքում:Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը նշել էր, որԱրցախի Հադրութ քաղաքը գրավելու մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը բացարձակ սուտ է:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցում ՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: Սակայն, անտեսելով պայմանավորվածությունը, ադրբեջանական ստորաբաժանումները ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել են կրակի դադարեցման ռեժիմը: Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմել են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։ Հակառակորդը հոկտեմբերի 10-ի երեկոյան հրթիռակոծել է նաև Ստեփանակերտը, Շուշին և այլ խոշոր քաղաքներ։

Անժելա Համբաձումյան

Հայերեն Русский

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են

COP17-ը պետք է գլոբալ նպատակները վերածի գործնական քայլերի և չափելի արդյունքների. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Հայաստան է ժամանել Իսպանիայի Սոֆիա թագուհին

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը

Բոլսոնարուն ընդունել է պարտությունը Բրազիլի նախագահական ընտրություններում