Քաղաքականություն

Ֆրանսիան ողջունում է հումանիտար նպատակով կրակի դադարեցման համաձայնությունը

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիան ողջունում է հումանիտար նպատակով կրակի դադարեցման համաձայնությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար նպատակներով կրակի դադարեցման համաձայնությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն:

«Հրադադարն այժմ պետք է իրականացվի և խստորեն պահպանվի, որպեսզի պայմաններ ստեղծվեն երկու երկրների միջև ռազմական գործողությունների մշտական դադարեցման համար: Էական քննարկումները, որոնց կողմերը ներգրավվել են Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, պետք է վերսկսվեն առանց նախապայմանների: Ֆրանսիան մնում է մոբիլիզացված՝ այս շրջանակներում դրան նպաստելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլպահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինումառարկայական բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում