Քաղաքականություն

Ավակովը հերքում է Բաքվին աջակցելու հայտարարություններն ու դեղամիջոց առաջարկում դրանց հեղինակին

1 րոպեի ընթերցում

Ավակովը հերքում է Բաքվին աջակցելու հայտարարություններն ու դեղամիջոց առաջարկում դրանց հեղինակին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի ներքին գործերի նախարարԱրսեն Ավակովը հերքել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Բաքվին աջակցություն տրամադրելու հայտարարություններն ու դեղահաբեր ընդունելու խորհուրդ տվել դրա հեղինակին: «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Ավակովը նշել է, որ Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից որևէ մեկին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարԱրսեն Ավակովը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե իբր Ուկրաինան պատրաստ է տարբեր հարթակներում աջակցել Ադրբեջանին:

«Բայց ամբողջ երկրով բժշկական օգնություն՝ դեղահաբեր, պետք է փնտրել չափազանց հարուստ երևակայությամբ պատգամավորների համար»,-նշել է Ավակովը:

Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն լուրեր էր տարածել, թե իբր Ուկրաինան պատրաստ է տարբեր հարթակներում աջակցել Ադրբեջանին։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում