Ամերիկահայերը պահանջում են կառավարությունից դադարեցնել ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի հայ համայնքը մտահոգությամբ հետեւում է ադրբեջանական եւ թրքական հարձակումներին եւ պատրաստ է ոչ միայն աջակցություն տրամադրել հայրենիքին, այլ բողոքի կոչով հանդես գալ` ի նշան պատերազմական գործողությունների դադարեցման:

Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը: Ամերիկահայ գործչի տեղեկացմամբ, Լոս Անջելեսում սեպտեմբերի 30-ի երեկոյան ցույց է կազմակերպվելու Ադրբեջանի հյուպատոսարանի առջեւ` նպատակ ունենալով դատապարտել խաղաղ բնակչության վրա ադրբեջանական հարձակումները: Հայ համայնքը պատրաստվում է կոչով դիմել ԱՄՆ կառավարությանը` պահանջելով դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելը` խիստ դատապարտելով նաեւ պատերազմական իրավիճակին Թուրքիայի ներգրավվածության գործընթացը:

«Թուրքերը վերջին տարիներին Էրդողանի ռեժիմի ներքո շատ սանձարձակ վերաբերմունք են դրսեւորել աշխարհի տարբեր երկրներին` ռազմական միջամտություն ցուցաբերելով եւ ձեռնամուխ լինելով Իրաքի, Սիրայի, Լիբիայի, Հունաստանի, այժմ նաեւ Հայաստանի եւ Արցախի դեմ տարվող մարտերին: Մի քանի տասնամյակ է, ինչ Թուրքան գրավել է Հյուսիսային Կիպրոսը եւ այսուհետ պետք է դադարի մարտական միջամտություն ցուցաբերել որեւէ տարածաշրջանում: Մենք խորապես դեմ ենք, եւ կոչով դիմելու ենք ԱՄՆ կոնգրեսին եւ կառավարությանը, որպեսզի երկիրը դադարի ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին եւ ամենայն խստությամբ դատապարտի Թուրքիայի միջամտությունը ադրբեջանական սադրանքներին: Արդեն կիրակի օրը ԱՄՆ պետքարտուղարությունից կոչ արվեց դադարեցնել երրորդ կողմի միջամտությունը պատերազմական գործընթացին` նշելով, որ նպաստավոր չէ այս հարցում որեւէ այլ կողմի ներգրավվածությունը»,-նշեց Հարութ Սասունյանը:

Հայ համայնքը նաեւ դրամահավաք է մեկնարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով եւ պատրաստ է, բացի նյութական աջակցությունից, սատար լինել հայ ժողովրդին մարդկային ներուժով ու դեղորայքով: Սասունյանի տեղեկացմամբ, ինֆորմացիայի տարածման հարցում ակտիվորեն ներգրավվել են տեղի գործող գրեթե բոլոր հայկական կազմակերպությունները` թիկունք կանգնելով հայ ժողովրդին եւ քաջարի զինվորներին: Սա այն իրավիճակն է, որն ըստ նրա պարտադրում է հայ ժողովրդին ավելի միասնական ու ամրակուռ լինել եւ ժամանակավորապես մոռանալ ներքին տարակարծությունները:

Ամերիկահայ համայնքը պատրաստ է նաեւ օգնություն ցուցաբերել ակտիվ լոբբինգի տեսքով՝ ակտիվ հաղորդակցվելով ամերիկյան մամուլի հետ, որպեսզի եղելությունը չխեղաթյուրվի եւ չմատուցվի ի շահ Ադրբեջանի: Ամերիկահայ գործչի վստահեցմամբ, լայնամասշտաբ պատերազմական այս իրավիճակը երկար տեւել չի կարող եւ ԱՄՆ -ն ու ՌԴ-ն կմիջամտեն ու կպարտադրեն խաղաղություն, քանի որ ոչ մի երկրի շահերից չի բխում պատերազմի վերսկսումը:

«Ադրբեջանցիները փորձեցին իբր մի հաջող հարձակում կատարել, բայց էլի ձախողեցին եւ ունեցան ռազմատեխնիկայի եւ մարդկային մեծ կորուստներ: Վստահ եմ՝ Ադրբեջանը եւ Թուրքիան վերջ կտան այս արկածախնդրությանը»,- ասել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը:

Ամերիկահայերը նաև համացանցային ստորագրահավաք են կազմակերպել՝ Սպիտակ տանը կոչ անելով դատապարտել Թուրքիայի և Ադրբեջանի հարձակումը Հայաստանի և Արցախի վրա:

Լուսինե Նազարյան

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին