Ամենաակտիվ ու ամենաշատ բացակայած պատգամավորների ռեկորդը սահմանել է ԲՀԿ-ն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի ընթացքում ամենաշատ բացակայած պատգամավորը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը՝ ներկայացնելով դիտարկման տվյալները:

«Նախորդ նստաշրջանում «ԲՀԿ» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լքել էր նիստերից ամենաշատը բացակայած պատգամավորների շարքը, հիմա նորից վերադարձել է այդ դիրքին: Ընդհանրապես, ԱԺ նիստերից ամենաշատ բացակայածների հնգյակում պատգամավորներից չորսը «ԲՀԿ»-ից են, մեկը՝ «Իմ քայլը» խմբակցությունից։ Պետք է ասեմ, որ «Իմ քայլ»-ի պատգամավորը ֆիզարձակուրդում է եղել»,- նշեց Վասիլյանը:

Նրա խոսքով՝ նախորդ նստաշրջանում իրենք բախվել էին խնդրի, քանի որ ամենաշատ բացակայածների տասնյակում հայտնվել էին ամենաշատ գործուղման մեկնած պատգամավորները։ «Այս անգամ գործուղումներ չեն եղել»,- ընդգծեց ծրագրի ղեկավարը։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն, անդրադառնալով Ծառուկյանի բացակայություններին, նշեց, որ վերջինս բացակայել է կորոնավիրուսային հիվանդության և իր տարիքի պատճառով:

«ԱԺ-ում այդ կարգը կար, որ կարելի էր դիմել ԱԺ նախագահին և չմասնակցել նիստերին։ Այդ բացակայությունները դրանով են պայմանավորված»,- ասաց Մելքումյանը։

Լուսինե Վասիլյանը, ներկայացնելով ամենաակտիվ պատգամավորների տվյալները, հայտնեց, որ խորհրդարանում ամենաակտիվ, ամենաշատ հարց տված պատգամավորը «ԲՀԿ»-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն է:

Ընդհանուր առմամբ, 132 պատգամավորներից 20-ը որևէ ելույթ չի ունեցել և հարց չի հնչեցրել։

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի