Ստեփան Ղազարյանը համալրեց «Ուրարտու» ակադեմիայի մարզչական շտաբը 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուրարտուի» երկարամյա դարպասապահ Ստեփան Ղազարյանը շարունակելու է իր աշխատանքը ֆուտբոլային ակումբում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազարյանը համալրել է ակադեմիայի մարզչական շտաբը և մարզչական գործունեություն է ծավալելու պատանի դարպասապահների հետ։

Ստեփան Ղազարյանը երկար տարիներ շարունակ հանդես է եկել «Ուրարտուում» և միակ ֆուտբոլիստն է, որն ակումբի կազմում երկու անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր։

Հայերեն