Ստեփան Ղազարյանը համալրեց «Ուրարտու» ակադեմիայի մարզչական շտաբը
1 րոպեի ընթերցում
![Ստեփան Ղազարյանը համալրեց «Ուրարտու» ակադեմիայի մարզչական շտաբը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/09/1028536.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուրարտուի» երկարամյա դարպասապահ Ստեփան Ղազարյանը շարունակելու է իր աշխատանքը ֆուտբոլային ակումբում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազարյանը համալրել է ակադեմիայի մարզչական շտաբը և մարզչական գործունեություն է ծավալելու պատանի դարպասապահների հետ։
Ստեփան Ղազարյանը երկար տարիներ շարունակ հանդես է եկել «Ուրարտուում» և միակ ֆուտբոլիստն է, որն ակումբի կազմում երկու անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր։