Մորի Կոնեն «Շիրակ»-ից տեղափոխվեց «Արարատ»

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Շիրակ»-ի հերթական ֆուտբոլիստն է միացել «Արարատ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Արարատ»-ի մամուլի ծառայությունը: Իվուարցի ֆուտբոլիստ Մորի Կոնեն տեղափոխվել է «Արարատ»:

25-ամյա հարձակվողը հանդես է եկել լատվիական «Դաուգավպիլսում», իսկ նախորդ մրցաշրջանն անցկացրել է «Շիրակում»։

Կոնեն նախորդ մրցաշրջանում ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, ինչպես նաև դարձել է Բարձրագույն խմբի լավագույն ռմբարկու՝ խփած 23 գոլով:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Հայերեն