Մորի Կոնեն «Շիրակ»-ից տեղափոխվեց «Արարատ»
1 րոպեի ընթերցում
![Մորի Կոնեն «Շիրակ»-ից տեղափոխվեց «Արարատ»](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/09/1027309.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Շիրակ»-ի հերթական ֆուտբոլիստն է միացել «Արարատ»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Արարատ»-ի մամուլի ծառայությունը: Իվուարցի ֆուտբոլիստ Մորի Կոնեն տեղափոխվել է «Արարատ»:
25-ամյա հարձակվողը հանդես է եկել լատվիական «Դաուգավպիլսում», իսկ նախորդ մրցաշրջանն անցկացրել է «Շիրակում»։
Կոնեն նախորդ մրցաշրջանում ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, ինչպես նաև դարձել է Բարձրագույն խմբի լավագույն ռմբարկու՝ խփած 23 գոլով:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը