Հյուսիսային Մակեդոնիայի հիմնական դարպասապահը չի մասնակցի Հայաստանի հետ խաղին
1 րոպեի ընթերցում
![Հյուսիսային Մակեդոնիայի հիմնական դարպասապահը չի մասնակցի Հայաստանի հետ խաղին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/09/1026489.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Մակեդոնիայի ֆուտբոլի ընտրանու հիմնական դարպասպահը չի մասնակցի Հայաստանի դեմ խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են մակեդոնական ԶԼՄ-ները:
Դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկու կորանավիրուսի թեստը դրական է եղել: Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն է միացել հավաքականի կազմում 18 հանդիպում անցկացրած Մարտին Բոգատինովին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային թիմի հայտացուցակը, որտեղ բացակայում են իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, ինչպես նաև գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի և Կիպրոսի ԱԵԼ-ի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանի անունները: Հենրիխ Մխիթարյանը Խոակին Կապառոսին հայտնել է, որ այժմ արձակուրդում է, վերջին շրջանում չի մարզվել և չի կարող ցուցադրել իր ամբողջ կարողությունները, քանի որ լավ մարզավիճակում չէ:
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում կմեկնարկի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով, որը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին: 3 օր անց Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կընդունի էստոնացիներին:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը