Կրտսեր Մարաշլյանը կմիանա Հայաստանի Մ19 թիմին. ՀՖՖ-ն հաստատում է
1 րոպեի ընթերցում
![Կրտսեր Մարաշլյանը կմիանա Հայաստանի Մ19 թիմին. ՀՖՖ-ն հաստատում է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/08/1025808.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լոս Անջելեսում» կազմում հանդես եկող Դիեգո Ռոսսի Մարաշլյանի կրտսեր եղբայրը` Նիկոլաս Մարաշլյանը կմիանա Հայաստանի Մ19 տարեկանների հավաքականին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՖՖ մամուլի խոսնակ Հայկ Կարապետյանը: Վերջինիս խոսքով, Մարաշլյանին ուղարկվել է հրավեր երիտասարդական թիմին միանալու համար:
Կրտսեր Մարաշլյանը` Նիկոլաս Ռոսսի Մարաշլյանը, ծնվել է 2002 թվականին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում: Այժմ հանդես է գալիս ուրուգվայական «Պենարոլ» ակումբում:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը