Սպորտ

Հայաստանի «Լավագույն ֆուտբոլիստ»-ը Մորի Կոնեն է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի «Լավագույն ֆուտբոլիստ»-ը Մորի Կոնեն է

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի՝2019/2020մրցաշրջանի «Լավագույնֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության արդյունքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը «Շիրակ»-ից Մորի Կոնեն է: Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում 2-րդ հորիզոնականում է «Նոա»-ի ֆուտբոլիստ Մաքսիմ Մայրովիչը, իսկ 3-րդ տեղն է զբաղեցրել «Լոռի»-ի հարձակվող Ջոնել Դեսիրեն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև «Լավագույնմարզիչ» անվանակարգում քվեարկության արդյունքները: Հավաքելով 125 միավոր՝ լավագույն մարզիչ է ճանաչվել «Նոա»-ի գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը:

99 միավորով երկրորդ հորիզոնականում է «Արարատ-Արմենիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: 71 միավորով լավագույն եռյակը եզրափակել է անցած մրցաշրջանում Գյումրիի «Շիրակը» գլխավորած, իսկ ներկայում Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում