Միջազգային

Էմիրությունները գործարկել է արաբական աշխարհում առաջին ատոմակայանը

1 րոպեի ընթերցում

Էմիրությունները գործարկել է արաբական աշխարհում առաջին ատոմակայանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ և Դուբայի կառավարիչ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ Մաքթումը հայտարարել է արաբական աշխարհում առաջին ատոմակայանի՝ «Բարաքա»-ի գործարկման մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այսօր մենք հրապարակայնորեն հայտարարում ենք ԱՄԷ-ի՝ արաբական աշխարհում առաջին խաղաղ միջուկային ռեակտորը հաջողությամբ գործարկելու մասին՝ Աբու Դաբիի «Բարաքա»-ում: Մասնագետներին հաջողվել է բեռնել միջուկային վառելիքը, իրականացնել համապարփակ փորձարկումներ և հաջողությամբ ավարտել գործարկման գործողությունները»,-վարչապետը գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

Նա նշել է, որ ԱՄԷ-ն մտադիր է գործարկել չորս ատոմակայան, որոնք կապահովեն պետության էլեկտրաէներգիայի կարիքների քառորդ մասը՝ անվտանգ, հուսալի և էկոլոգիապես մաքուր եղանակով:

«Բարաքա» ատոմակայանը բաղկացած կլինի չորս էներգաբլոկներից՝ ընդհանուր 5,6 մեգավատ հզորությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում