«Վանը» կմասնակցի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը
1 րոպեի ընթերցում
![«Վանը» կմասնակցի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/07/1023594.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացել է Հայաստանի ֆուտբոի ֆեդերացիայի գործոմի նիստը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
ՀՖՖ Գործկոմը քվեարկել է վետերան և գործող ֆուտբոլիստների աջակցության ժամանակավոր կոմիտեի ստեղծման օգտին:
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ Պրոֆեսիոնալ մրցումների (2020-21 մրցաշրջան) կազմակերպման կանոնակարգը և ՀՖՖ ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգը (2020 թ. խմբագրություն):
Նիստի վերջում քննարկվել է Հայաստանի Բարձրագույն խմբի 2020/2021 առաջնության մասնակիցների հաստատման հարցը: Հաշվի առնելով, որ ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն ուժի մեջ է թողել ՀՖՖ Կարգապահական կոմիտեի՝ հուլիսի 2-ին կայացած նիստի ընթացքում ընդունված որոշումները, իսկ Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի Առաջին խմբի առաջնության մյուս մասնակիցներից Հայաստանի Բարձրագույն խմբի մասնակցության արտոնագիր է ստացել միայն «Վան» ՖԱ-ն, որոշվել է թույլատրել «Վան» ֆուտբոլային ակումբին մասնակցել Հայաստանի Բարձրագույն խմբի 2020/2021 մրցաշրջանի առաջնությանը։
Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունները կսկսվեն օգոստոսի 14-ին, իսկ խաղացանկերը կհաստատվեն մոտակա օրերի ընթացքում:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը