Արշակ Կորյանը հանդես կգա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում
2 րոպեի ընթերցում
![Արշակ Կորյանը հանդես կգա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/07/1023585.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական«Խիմկիի» 25-ամյա կիսապաշտպանԱրշակ Կորյանըհանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Կորյանը նախկինում խաղացել է Ռուսաստանի մինչև 16, 17, 18, 19 և 21 տարեկանների հավաքականներում, ինչպես նաև՝ Հայաստանի Մ-17 հավաքականում:
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ իր առաջին զրույցում Արշակ Կորյանը կիսվել է հավաքական հրավիրվելու հետ կապված իր տպավորություններով.
«Հայաստանի ազգային հավաքականիկազմում հանդես գալը մեծ պատիվ և հպարտություն է։ Խաղադաշտում, ինչպես միշտ, կներդնեմ ողջ ուժերս՝ թիմին օգտակար լինելու համար։
Շփվել եմ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԽոակին Կապառոսիհետ։ Նա հարցրեց, թե ինչպես եմ ինձ զգում, նշեց, որ հետևել է իմ խաղին և շատ է ցանկանում որ հանդես գամ ազգային հավաքականում։ Ես զգացի, որ նա շատ դրական անձնավորություն է և տրամադրված է լավ արդյունքների հասնել ազգային հավաքականի հետ։ Ես նույնպես կփորձեմ իմ ներդրումն ունենալ այդ հարցում»:
Արշակ Կորյանըծնվել է 1995 թվականի հուլիսի 17-ին՝ Ռուսաստանի Սոչի քաղաքում։ Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել հետևյալ թիմերում․
«Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան) - 2013-2014
«Վիտես» (Նիդեռլանդներ) - 2015-2017
«Լոկոմոիվ» (Մոսկվա, Ռուսաստան) - 2017
«Խիմկի» (Ռուսաստան) - 2018 -մինչ օրս
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը