Թուրքիան թողել է ցեղասպանության դրոշմ. ՀՀ ԱԳՆ արձագանքը Ադրբեջանին աջակցելու հայտարարություններին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիան տարածաշրջանում թողել է ցեղասպանության դրոշմ և առաջին գործողությունը, որ Թուրքիան պետք է իրականացներ, դրա հետևանքների վերացումն էր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իջևանում հուլիսի 18-ի ճեպազրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով թուրքական կողմի՝ Ադրբեջանին աջակցելու հայտարարություններին։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ինչպես նաև այս վերջին հայ-ադրբեջանական սահմանային լարվածության առնչությամբ Թուրքիայի դիրքորոշմանը և գործողություններին ԱԳՆ-ն տվել է համապատասխան արձագանք և արել հայտարարություններ։ Ի դեպ, նշեմ, որ վերջին հայտարարությունն արժանացել է նաև Թուրքիայի ԱԳՆ նյարդային արձագանքին։ Ընդգծեմ, որ Թուրքիան չի կարող որևէ դեր, առավել ևս պատմական առաքելություն ունենալ ոչ հակամարտության առնչությամբ, ոչ էլ տարածաշրջանում»,- ընդգծեց Նաղդալյանը։

ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում Թուրքիային զբաղվել այլ գործընթացով, այլ ոչ թե խանդավառությամբ ներգրավվել հակահայկական նախաձեռնություններով։ «Մենք այս գործընթացում առավել կարևորում ենք միջազգային մեր գործընկերների կառուցողական դիրքորոշումը, որը ուղղված է նախ և առաջ լարվածության թուլացմանը»,- եզրափակեց Նաղդալյանը։

Ադրբեջանը հուլիսի 12-ից ռազմական ագրեսիվ գրծողություններ է սանձազերծել ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ՝ տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակի տակ պահելով ինչպես մարտական դիրքերը, այնպես էլ քաղաքացիական բնակավայրերը: Այդ ընթացքում Թուրքիան անգամ Ադրբեջանի գործողությունները սատարող հայտարարություն է արել՝ արժանանալով միջազգային հանրության, տարբեր գործիչների քննադատությանը: ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է. «Թուրքիայի այս սադրիչ կեցվածքը և Հայաստանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են այն իրողությունը, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ: Այս իրողությունն առավել քան անհնար է դարձնում միջազգային՝ նախևառաջ ԵԱՀԿ շրջանակներում Թուրքիայի որևէ դերակատարում, որն առնչվում է ղարաբաղյան հակամարտությանը»: ՌԴ ԱԳՆ-ն էլ Մինսկի խմբի բոլոր երկրներին կոչ է արել զերծ մնալ իրավիճակը լարող հայտարարություններից՝ ակնարկելով Թուրքիայի կողմնակալությունը:

Հայերեն العربية

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան