Ադրբեջանին զենքի վաճառքը մահացու է. Հայաստանը հետամուտ է հարցին՝ երկկողմ և բազմակողմ հարթակներում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանին զենքի վաճառքը մահացու է, քանի որ այս երկիրը երբևէ չի երկմտում զենքը քաղաքացիական բնակչության դեմ օգտագործելու հարցում: Հայաստանը հետամուտ է լինելու այս հարցերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին՝ խոցված անօդաչու թռչող սարքերից մեկը իսրայելական էր, ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի մարտավարությունը Իսրայելի հետ հարաբերություններում՝ այս դեպքից հետո:

Նաղդալյանը նշեց, որ հարցը դիտարկում են առավել լայն համատեքստում: «Դա տարածաշրջանում զենքերի վաճառքն է ու սպառազինությունների մրցավազքի խթանումը տարբեր միջազգային գործընկերների կողմից: Այս հարցի առնչությամբ մենք շատ հետևողական ենք»,-ասաց խոսնակը:

Եվ ՀՀ ԱԳՆ-ն շատ զգայուն է այս հարցում, այն բարձրացնում է և երկկողմ, և միջազգային հարթակներում:

«Մեր խնդիրն այն է, որ զենքի վաճառքն Ադրբեջանին մահացու է, քանի որ Ադրբեջանը երբևէ չի երկմտում այդ զենքը քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության դեմ օգտագործելու հարցում: Եվ այս իրադարձությունները, որոնք տեղի ունեցան հուլիսի 12-ից հետո, հաստացեցին այս պնդումների վերաբերյալ մեր փաստական ապացույցները: Մենք հետամուտ ենք լինելու այս հարցին, և այս հարցը մշտապես լինելու է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում մեր օրակարգի բաղկացուցիչ հարցը»,-ասաց Նաղդալյանը:

Աննա Գրիգորյան

Հայերեն العربية

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան