Բայդեն, Քարդաշյան, Օբամա. հայտնի մարդկանց «Թվիթեր»-ի էջերը ենթարկվել են հաքերային հարձակման

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի մի խումբ մարդկանց թվիթերյան էջերը ենթարկվել են հաքերային հարձակումների: Նրանց թվում են ԱՄՆ-ի նախագահական թեկնածու Ջո Բայդենը, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, երկրի նախկին նախագահ Բարաք Օբաման, միլիարդատեր գործարար Էլոն Մասքը, ռեփեր Քանիե Ուեսթը ու մեծ թվով այլք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ամերկայի ձայնը»:

Այդ գրառումներում հիմնական կոչը դրամական հատկացում կատարելն է եղել: Նպատակը հայտնի մարդկանց անուններից հանդես գալով, ուրիշներից կրիպտոարժույթ հափշտակելն է եղել: Եղել են մոտավորապես այսպիսի գրառումներ, օրինակ Բիլ Գեյթսի հաշվից՝ «Դուք ինձ ուղարկեք 1000 դոլար, ես կվերադարձնեմ 2000-ը»:

Փորձագետներին զարմացրել է միաժամանակյա ինտենետային այս հարձակման մեծ ճակատը: Սա ցույց է տալիս, որ այն չի իրականացվել մեկ հաշվեհամարից: CrowdStrike կիբերանվտանգության ընկերության համահիմնադիր Դմիտրի Ալպերովիչն ասել է՝ կարծում են սա սոցիալական մեդիայում հաքերային ամենալայնամասշտաբ հարձակումն էր:

Թվիթերյան այս գրառումները արագ ջնջվել են էջերից, սակայն մի տեսակ պայքար է նկատվել ջնջողների ու հարձակվողների միջեւ: Օրինակ Էլոն Մասքի թվիթերյան էջում կրիպտոարժույթի մասին գրառումը հանվելուց հետո, հայտնվել է մեկ ուրիշը, ապա` երրորդը:

Առցանց հարձակումն իրականացվել է նաեւ ընդդեմ «Ամազոն»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի, մեծ ներդրող Ուորեն Բաֆեթի, «Մայքրոսոֆթ» ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսի, ինչպես նեաւ «Ուբեր» եւ «Էփըլ» ընկերությունների բարձրաստիճան պաշտոնյաների:

Առաջին տվյալների համաձայն՝ համացանցի այս ավազակային խումբն արդեն ստացել է ավելի քան 100 հազար դոլարի համարժեք կրիպտոարժույթ:

Հայերեն

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի