Աշխարհ

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

1 րոպեի ընթերցում

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Մոլդովայի օդային տարածք են ներխուժել սպառազինության մի քանի միավորներ՝ անօդաչու թռչող սարքեր։ Առաջին հինգը հայտնաբերվել են Անենի-Նոյ, Շտեֆան-Վոդե, Հինչեշտ, Տուդորա և Կաուշենի քաղաքների մերձակայքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։

Մոլդովայի բանակի օդային գործողությունների ծառայության մշտադիտարկման համակարգն արձանագրել է ԱԹՍ-ների թռիչքները հոկտեմբերի 3-ին տեղական ժամանակով առավոտյան ժամը 7:45-ից 8:00-ն ընկած ժամանակահատվածում։

Ավելի ուշ երկրի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ միջադեպի պատճառը Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինային հասցված զանգվածային հարվածներն էին։

«Բացի գետնին ընկած հինգ օդային օբյեկտներից (երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք), արձանագրվել է ևս մեկ չարտոնված թռիչք»,-ասված է հայտարարության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում