Համանախագահները ողջունում են ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների պատրաստակամությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումից հետո համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնության), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդես են եկել հայտարարությամբ։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, համանախագահների հայտարարության մեջ ասված է. «Համաձայն առկա տեղեկատվության, Ադրբեջանի և Հայաստանի սահմանին իրավիճակը հուլիսի 15-ի վաղ առավոտից մնում է համեմատաբար հանգիստ:

Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը ողջունում են ռազմական գործողությունների նվազումը և կոչ են անում կողմերին ՝ բոլոր ջանքերը գործադրել շարունակելու դեէսկալացիան:

Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ բորբոքող հռետորաբանությունից և իրավիճակը տեղում փոխելու փորձերից:

Համանախագահները շարունակում են շեշտը դնել խաղաղության գործընթացի վերականգնմանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտության վրա:

Համանախագահները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաստատումը`անցկացնելու բանակցություններ ղարաբաղյան հակամարտության կարևորագույն ասպեկտների ուղղությամբ որքան հնարավոր է շուտ և կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, երբ իրավիճակը թույլ կտա»։

Հայերեն English Русский

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը