Տարածաշրջանային

Սիրիան եւ Իրանը ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել

1 րոպեի ընթերցում

 Սիրիան եւ Իրանը ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիան եւ Իրանը հուլիսի 8-ին ստորագրել են ռազմական բնագավառում համագործակցության համապարփակ համաձայնագիր: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Լիբանանի Al Mayadeen հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ Սիրիայի պաշտպանության նախարար գեներալ Ալի Աբդալա Այուբը եւ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին ստորագրել են «ռազմական համագործակցության համապարփակ պայմանագիր»: Համաձայնագիրը, մասնավորապես, նախատեսում Է կապերի ամրապնդում ռազմական բնագավառում, անվտանգության ոլորտում եւ կողմերի միջեւ մշտական համակարգման ուժեղացում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում